Սպանվել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ մարտի 7-ին Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev Eltun Elman oğlu):

ՊՍԾ-ն չի հայտնել, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը դիրքում հրազենային վիրավորում ստացել: Նշվում է, որ միջադեպի վայր է գնացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը: Հավելենք, որ այդ ուղղությամբ վերջին 2 շաբաթվա ընթացքում սա ՊՍԾ-ի արդեն 3-րդ կորուստն է:

Հիշեցնենք նաև, որ երեկ՝ մարտի 6-ին, ադրբեջանական կողմը կրկին նույն ուղղությամբ ձեռնարկել էր նաև դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն ձախողել էր և հետ էր մղվել ելման դիրքեր:

Աղբյուրը՝ «Ռազմինֆո»