Դատարանը մերժեց Ռ․ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ դատավորին ներկայացրած բացարկի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի՝ իրեն ներկայացված բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։ Դատարանը մերժեց Ռ․ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ դատավորին ներկայացրած բացարկի միջնորդությունը։