Որոշ գերատեսչություններում դեռ կան դավաճաններ և բոլորը կհեռացվեն համակարգից (տեսանյութ)

Դիտարկմանը, որ հասարակության շրջանում խոսակցություններ կան, թե Նոր Հայաստանում ոստիկանությունը, իրավապահ մարմինները այլ կերպ են աշխատում, և հասարակությունը դժգոհ է իրավապահ մարմինների աշխատանքից, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց, որ հասարակության շրջանում որևէ բողոք չկա, և այդպիսի տպավորություն փորձում են ստեղծել մի քանի լրատվական կայքեր։

Լրագրողի հարցին, թե ճի՞շտ է, որ ամեն ամիս պատգամավորն աշխատավարձից բացի, 150 հազար դրամ պարգևավճար ստանում, Հայկ Սարգսյանը նշեց․ «Ես ստանում եմ այնքան աշխատավարձ, որքան բոլոր պատգամավորները, սակայն հաշվի առնելով գաղտնիությունը, չեմ ցանկանում հրապարակել»։ Անդրադառնալով իշխանությունների կադրային քաղաքականությանը՝ պատգամավորը նշեց, որ կադրային քաղաքականությունն անընդհատ պրոցես է, և կադրերի վերաբաշխումը, նոր կադրերի նշանակումը կամ որոշ կադրերի հեռացումը մշտական գործընթաց է։ Եվ շատ բնական է, որ կառավարության աշխատակիցների մի մասից վարչապետը դժգոհ է և նրանց ժամանակի ընթացքում կփոխարինի այլ աշխատակիցներով։ Լրագրողի այն դիտարկմանը, որ վարչապետը խոսում է պետական համակարգում դավաճանների մասին, հիմա կա՞ն այդ դավաճանները։ Պատգամավորը նշեց, որ կարծում է՝ որոշ գերատեսչություններում դեռ կան և բոլոր դավաճանները կհեռացվեն համակարգից։

Մանրամասները՝ տեսանյութում