Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում․ Փաշինյան (տեսանյութ)

Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ նախորդ տարի Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության էինք ուղարկում հայաստանյան կազմակերպության, հայտնի ուժերը դա որակում էին որպես «ապազգային դավադրություն»։

Իսկ հիմա, որպես արդյունք՝ Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում։

Սա է ազգային քաղաքականության մեր ընկալումը»:

Նշենք, ըստ տեսանյութի, Freedom House միջազգային կազմակերպության՝ «Ազատությունն աշխարհում-2020. Անառաջնորդ պայքար հանուն ժողովրդավարության» զեկույցում նշվում է, որ Արցախն առանձնանում է Եվրասիական տարածքի այլ չճանաչված տարածքներից: Մասնավորապես. «Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերին անցկացված ՏԻՄ ընտրություններում նկատվում էր մրցակցություն և քաղհասարակության ակտիվություն: Հարթակ է ստեղծվել նաև 2020-ին Լեռնային Ղարաբաղի  նախագահի և խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների համար»:

Տեսանյութը՝