Այսօր իշխանության ներկայացուցիչներն աշխատավարձի և պարգևավճարի հույսին են (տեսանյութ)

Ես ուրախ եմ, որ մեր իշխանության ներկայացուցիչները, նախարարները,  փոխվարչապետները, վարչապետը, իրենց կենսագործունեությունը ֆինանսական առումով պատկերացնում են միայն աշխատավարձի և պարգևավճարի արդյունքում։ Եվ սա անհերքելի փաստ է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

Լրագրողի հարցին, թե վարչապետը դժգոհություն է հայտնում կադրերից, որ հանձնարարություններն ուշ են կատարում, բայց դրան զուգահեռ նախարարները բարձր պարգևավճարներ են ստանում, և եթե կադրերը այդքան վատն են, ինչո՞ւ են բարձր պարգևավճարներ ստանում, պատգամավորը պատասխանեց․«Ես չեմ կիսում ձեր այն տեսակետը, որ վարչապետը դժգոհել է բոլոր կադրերից։ Աշխատանքային հարաբերություններում երբեմն կարող է լինել աշխատանքային դժվարություններ։ Կարծում եմ խոսքն ընդամենը սրա մասին էր», ապա հավելեց, որ եթե լինի որևէ դժգոհություն կոնկրետ կադրից, անկախ ոլորտից, կլինեն փոփոխություններ։

Մանրամասները՝ տեսանյութում