Ինչո՞ւ են ներդրումներն ուշանում (տեսանյութ)

Կառավարությունը որոշում է կայացրել մինչև մարտի 24-ը փակել  սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը վերաբերում է նաև բեռնափոխադրում իրականացնող կազմակերպություններին։ Ի՞նչ հետևանք կունենա այս որոշումը տնտեսության համար։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան ասաց, որ հետևանք կունենա, բայց մարդկային կյանքերը չենք կարող մի նժարի վրա դնել տնտեսական որոշակի խնդիրների հետ, որովհետև դրանք վերականգնելի են, իսկ կյանքերը վերականգնելի չեն։

Անդրադառնալով LIVEnews.am կայքի լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են  ներդրումներն ուշանում, պատգամավորը պատասխանեց․«Մենք պետք է տարբերակենք երկու գործոն՝ օտարերկրյա ներդրումներ կամ ուղղակի ներդրումներ և ներքին իրավիճակ։ Ներդրողը պետք է մանրակրկիտ ուսումնասիրի Հայաստանի ամբողջ դաշտը, ոչ միայն հարկային, մաքսային, այլև պետք է գնահատի և հասկանա՝ խաղի կանոնները բյուրեղացա՞ծ են, հստա՞կ են, թե հեղհեղուկ, որ անընդատ կարող են փոփոխություններ լինել հարկային դաշտում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրող՝ Ծովինար Մանուկյան

Օպերատոր՝ Հակոբ Գումրոյան