Կրեմլում ընթանում է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը

Կրեմլում երեք ժամ է՝ ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, ՌԴ նախագահը նշել է, որ սիրիական Իդլիբում իրավիճակն այնքան է սրվել, որ պահանջում է դեմ առ դեմ հանդիպում: