Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 5-ին գերազանցել է 3,5 հազարը, մահացել է 107 մարդ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին իր հերթին IRINN հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ իշխանությունները որոշում են կայացրել Իրանի ուսումնական հաստատություններում, համալսարաններում ու դպրոցներում պարապմունքները չեղարկել մինչև «Նոր տարի»: Իրանում այն սկսվում է մարտի 20-ին, որից հետո ամանորյա արձակուրդներ են։