Բարեգործությունը՝ առաքելություն․ Ալեքսանդր Մանթաշյան (տեսանյութ)

Բարեգործությունը որքան հաճելի է, նույնքան էլ դժվար. այս առաքելությամբ էր աշխարհ եկել մեր հայրենակիցը։ Լինելով մեծ առևտրական, նա զբաղվում է հասարակական գործունեությամբ, իսկ բարեգործությունը նրա կոչումն է եղել։

Մինչև 1895 թվականը եղել է Թիֆլիսիի բարեգործական ընկերության փոխնախագահը, այնուհետև ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը։

Նա էր հովանավորել Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով են կառուցվել շենքեր և հայկական եկեղեցիներ Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։

Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին։

Ալեքսանդր Մանթաշյանը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր։

Մանրամասները՝ տեսանյութում