ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Օրինագծին կողմ քվեարկեց 92 և գործուղման մեջ գտնվող 8 իշխանական պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 18 պատգամավոր:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ իրենց խմբակցությունն այս անգամ օրինագծին ձեռնպահ կքվեարկի, հանդես կգա առաջարկություններով և կարտահայտի իր դիրքորոշումը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարման կարգով ասաց, թե իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի, սակայն շեմի հետ կապված առաջարկություն ունեն, որը կներկայացնեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, և հույս ունեն՝ այն կընդունվի: