ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 5-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Կողմ քվեարկեց 76 պատգամավոր, դեմ՝ 35, ձեռնպահ՝ 1 և ևս 9 կողմ՝ գործուղման մեջ գտնվող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից:

Նշենք, որ ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարման կարգով ասել էր, որ իրենց խմբակցությունը նկատառումներն արել է և դեմ է քվեարկելու. «Կներկայացնենք առաջարկներ, և եթե դրանք ընդունվեն, ապա երկրորդ ընթերցման ժամանակ կքվեարկենք կողմ»: