Ռուսաստանում կորոնավիրուսի ախտորոշման համար ավելի քան հարյուր հազար հետազոտություն է կատարվել

Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայությունն արդեն ավելի քան 100 հազար հետազոտություն է անցկացրել՝ օգտագործելով թեստային համակարգեր՝  նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար։ Շաբաթական մոտ 20 հազար հետազոտություն է իրականացվում։ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՌԴ  սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունից:

«Ընդհանուր առմամբ, ավելի քան 100 հազար ուսումնասիրություն (ուսումնասիրություններն ավելին են, քան մարդկանց թիվը, քանի որ մեկ անձին կարող են մի քանի անգամ հետազոտել): Միջին հաշվով, շաբաթական կատարվում է մոտ 20 հազար հետազոտություն»,- նշված է զեկույցում:

ՌԴ-ն ունի կորոնավիրուսի հայտնաբերման երկու թեստային համակարգ, որոնցով ապահովված են երկրի բոլոր հիվանդանոցներն ու լաբորատոր կենտրոնները:

«Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը զեկուցել է, որ թեստային համակարգերի միջոցով կորոնավիրուսային վարակի ախտորոշումը տևում է 2-4 ժամ, դրանք թույլ են տալիս հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում մինչև հիմա կորոնավիրուսի հաստատված դեպք չկա: