Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատավորների բարեվարքությունը չի ստուգելու (տեսանյութ)

ՀՀ Աժ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադառնալով դատական համակարգի փոփոխություններին՝ ասաց․ «Ելույթներում նշվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ստուգում է դատավորների բարեվարքությունը։ Հիմա հարց՝ արդյո՞ք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգում է դատավորների բարեվարքությունը, պատասխան՝ ոչ, որովհետև ԿԿՀ-ը դատավորներին չի ստուգելու, այլ ստուգելու է նրանց հայտարարագրերը, որը մաթեմատիկակական ճշգրտությամբ թվեր են»։ Մարուքյանի ընդգծմամբ, բարեվարքությունը զտման վեթինգի գործընթաց է, այսինքն եղած դատավորների զտման մասին է խոսքը։ Իսկ մեխանիզմի ներդրումը նա որակեց կախյալ դատավորների ներդրման մեխանիզմ։

Մանրամասները՝ տեսանյութում