25 տարեկան երիտասարդին թույլ տանք՝ մարդկային ճակատագրե՞ր որոշի․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

ՀՀ Աժ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անդրադառնալով Դատական օրենսգրքի փոփոխություններին՝ ասաց․ Դատական օրենսգիրքը հանդիսանում է սահմանադրական օրենք, այսօր Հայաստանում սահմանադրական բարեփոխումների սկիզբ է դրվել, և ինձ համար վիճելի է, թե որքանո՞վ է նպատակահարմար սահմանադրական փոփոխություններից առաջ սահմանադրական օրենք փոփոխել»։ Պատգամավորն ընդգծեց․ «25 տարեկան անձը ի վիճակի չէ մարդային ճակատագրերը ճիշտ որոշել, նա կարող է լավ տեսական գիտելիքներ ունենալ, Լոնդոնում, Հոլանդիայում սովորած լինել, բայց նա փորձ պիտի ունենա։ Պատկերացնո՞ւմ եք, 25 տարեկան անձը, որն ընտանիք չի կազմել, պիտի քննի մեկ այլ ընտանիքի ամուսնալուծության, երեխաներին այս կամ այն ծնողներին հանձնելու հարցերը, էլ չասեմ՝ քրեական գործերի մասին, 25 տարեկան երիտասարդին թույլ տանք մարդկային ճակատագրե՞ր որոշի»։

Նա հորդորեց կառավարությանը՝ գործուն քայլեր կատարել դատական համակարգի ծանրաբեռնվածությունը թոթափելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում