Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 3-ին Ստրասբուրգում  հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ:

Այս մասին տեղեկացրել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում խոշտանգումների կանխարգելմանը, կանանց ու երեխաների իրավունքներին, սոցիալական մեդիայում վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող խոսքին վերաբերող խնդիրներ, հանրային իրազեկումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլ հարցեր։