Մի՛ վախեցեք կորոնավիրուսից, Հայաստանի համար այն դատավճիռ չէ (տեսանյութ)

Կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհում և դարձել հասարակությանը խուճապի մատնելու «գործիք»։ Օրերս լուրեր տարածվեցին, որ կորոնավիրուսը հասել է Հայաստան և վիրուսով կասկածվող անձինք մեկուսացվել են։ Հասարակության շրջանում մտահոգությունը փարատելու և հստակ տեղեկատվություն ստանալու համար LIVEnews.am-ը զրուցեց մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ Զավեն Կարալյանի հետ։ Վիրուսաբանը փաստեց, որ ամենևին պետք չէ խուճապի մատնվել, ուղղակի քաղաքացիները պիտի առավել զգոն լինեն և պահեն տարրական հիգիենայի կանոնները։ Ի պատասխան այն հորդորների, որ պետք չէ տնից դուրս գալ, շփումները հնարավորինս կրճատել է պետք, վիրուսաբանը բերեց հետևյալ պատկերավոր օրինակը՝ գրեթե ամեն օր լսում ենք, որ ավտովթարներ են տեղի ունեցել, որի պատճառով  զոհեր կան, սակայն չեն արգելում մեքենա վարելը, հիմա ինչո՞ւ պետք է քաղաքացիներին խուճապի մատնել։ Անդրադառնալով «դիմակային ճգնաժամին»՝ Կարալյանը նշեց, որ դրանք այնքան էլ պաշտպանիչ նշանակություն չունեն և դրանց բացակայությունը պետք չէ ծանր տանել։

Վիրուսաբանը հորդորեց քաղաքացիներին հանգստություն պահպանել և չտրվել սադրանքներին, և, որ ամենակարևորն է, հոգեպես առողջ և ներդաշնակ լինել։

Մանրամասները՝ տեսանյութում