Հունաստանը Թուրքիային մեղադրել է փախստականների ապօրինի հոսքը խթանելու մեջ

Հունաստանը Թուրքիային պաշտոնապես մեղադրել է Հունաստանի տարածքով դեպի Եվրոպա փախստականների ապօրինի տեղաշարժերը խթանելու մեջ։

Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ արտաքին գործերի և պաշտպանության խորհրդի նիստից հետո։ Պաշտոնական Աթենքը նաև տեղեկացրել է, որ փախստականների նոր ալիքի պատճառով մեկ ամսով դադարեցվում է ապաստանի դիմումների ընդունումը։

Մարտի 3-ին Կիրիակոս Միցոտակիսը Եվրախորհրդի նախագահ Չառլզ Միշելի հետ կայցելի Հունաստան–Թուրքիա սահման՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Գրել է Ermenihaber.am-ը։ Այս մասին երկու պաշտոնյաները թվիթերյան իրենց միկրոբլոգներում հայտարարություններ են տարածել։

Միցոտակիսը նաև նշել է, որ Հունաստանի սահմանը ապօրինաբար խախտել ջանացող փախստականները պետք է հետ գնան։