Արցախը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում». Վիտալի Բալասանյանի պատասխանը՝ Չավուշօղլուին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Արցախի «հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», մի անգամ ևս կրկնեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում», ուստի և Ղարաբաղյան հակամարտության հարցը չի կարող լուծվել նշված շրջանակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման քննարկված հարցին։

«Սիրելի հայրենակիցներ, Երեկ, մարտի 2-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելեցին Անկարա, որտեղ հանդիպում ունեցան Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Ի պատասխան Չավուշօղլուի հայտարարությանն այն մասին, որ Արցախի «հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», մի անգամ ևս կրկնեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում», ուստի և Ղարաբաղյան հակամարտության հարցը չի կարող լուծվել նշված շրջանակում: Մեր բոլորիս խնդիրը պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ապահովելը, և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Իմ առաքելությունը տեսնում եմ այս խնդիրների լուծման գործում»,- գրել է Վիտալի Բալասանյանը։