Հիմա մարդ են, վիրուսակիր են, դա ո՛չ վիրավորանք է, ո՛չ այիբ (տեսանյութ)

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե Ծառուկյանն անձամբ վատ է վերաբերվում մարդկանց Ծաղկաձորում մեկուսացնելու փաստին։ Գևորգ Պետրոսյանը նշեց․ «Ծառուկյանը շատ պարզ ասաց, եթե իսկապես մտահոգ են և շահագրգռված՝ իսկությունն իմանալու, ով կասկածում է՝ թող գնան ստուգեն, Ծառուկյանը պատրաստ է անգամ մեքենա տրամադրել»։ Պատգամավորի խոսքով՝ մարդկանցից դժգոհություններ են լսել, որ տուրիստները լքել են տարածքը, ամրագրումները չեղյալ են համարել։ «Ծառուկյանն ի՞նչ շահ ունի այդ հարցում ասել մի բան, որ իրականությանը չի համապատասխանում»,-ամփոփեց Պետրոսյանը։