Սոված սնկրտալով իշխանության եկածների համար կարևորը կորոնավիրուսը կանխելը չէ (տեսանյութ)

Արտաքին մարտահրավերներին, ներքին քաղաքական լարումներին, այդ թվում Սահմանադրական դատարանի դեմ ուղղված պայքարին ու անհասկանալի հանրաքվեին  հիմա էլ ավելացավ կորոնավիրուսը: Որքանո՞վ ենք պատրաստ համախմբված դիմակայելու այս փորձություններին:
«Դեռ պարզված չէ՝ կորոնավիրուսը համաճարա՞կ է, թե կենսաբանական զենք։ Մենք այս օրերին արձանագրեցինք, որ պետությունը չունի կենսաբանական անվտանգության հայեցակարգ։ Եվ  շատ հնարավոր է, որ պարզվի՝ կորոնավիրուսը   կենսաբանական զենք է ու վաղը թշնամին կարող է որոշել մեր դեմ այն  օգտագործել»,- ասում է «Մենք» հաղորդման  հյուրը՝ «Մենք հանուն Հայաստանի» ՀԿ նախագահ, քաղաքագետ Արամ Ավետիսյանը։

Ավետիսյանը նկատում է․ «Իշխանությունը մինչ այսօր եղած մարտահրավերները չի կարողանում լուծել, ուր մնաց ի վիճակի լինի կորոնավիրուսի դեմ պայքարել»։

«Իշխանությունն այսօր 7 միլիոն դրամ է ուղղում հանրաքվեի կազմակերպմանը,  հսկայական գումարներ է ծախսում  ներքաղաքական պայքարի վրա, բայց պարզվում է արտաքին վտանգների առաջ մենք մերկ ենք»։

Իշխանության ներսում գործող ագենտների, իշխանական թիմի իրական նպատակների, սպասվող հանրաքվեի, քաղաքական ուժերի համախմբման անհրաժեշտության ու այլ թեմաների շուրջ զրուցեցինք «Մենք հանուն Հայաստանի» ՀԿ նախագահ քաղաքագետ Արամ Ավետիսյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում