Ինը թեստերի պատասխաններն ստացվել են՝ կորոնավիրուս չի հայտնաբերվել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

9-ը կասկածելի դեպքերով թեստերի պատասխաններում ՀՀ առողջաահության նախարարն ինձ քիչ առաջ տեղյակ պահեց, որ բոլոր դեպքում պատասխանը բացասական է, այսինքն՝ նշանակում է այդ քաղաքացիները կորոնավիրուսով չեն վարակվել: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:

«Հաստատվել է, որ նրանք ուղղակի մրսած են և կորոնավիրուս չունեն»,-ասաց վարչապետը:

Վարչապետը տեղեկացրեց, որ Գոլդեն փելես հյուրանցում գտնվող հայրենակիցների, ինչպես նաև կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու մոտ նեգատիվ փոփոխություն չկա: «Նրանք շարունակում են ջերմություն չունենալ, ինչը շատ լավ նշան է»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

9 թեսթերի պատասխանները ստացվել են. կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 2 марта 2020 г.