Ի՞նչ կապ կա ԱՄՆ կողմից ֆինանսավորվող լաբորատորիաների և հայկական գենի ուսումնասիրության միջև (տեսանյութ)

2018 թվականին Երևանում, Գյումրիում և Իջևանում Պենտագոնի աջակցությամբ, բացվեցին երեք կենսաբանական լաբորատորիաներ, որոնց նպատակը զանգվածային համաճարակներից բնակչությանը և կենդանիներին պաշտպանելն է։ Նմանատիպ լաբորատորիաներ բացվել են նաև Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում,  Ադրբեջանում։ 2018 թ․ Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն ցնցող տվյալներ ներկայացրեց, ըստ որի՝ ԱՄՆ կողմից ֆինանսավորվող լաբորատորիաներից մեկում փորձարկումներ են արվում մարդկանց վրա, ինչի պատճառով 73 մարդ մահացել է։ Սա դարձավ բուռն քննարկման առարկա տարբեր երկրներում գործող նմանատիպ լաբորատորիաները հանրության շրջանում կասկածելի որակվեցին։

LIVEnews.am-ի հետ զրույցում «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ, կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը, անդրադառնալով այդ լաբորատորիաների գործունեությանը, նշեց, որ կենսաբանական լաբորատորիաները պետք է զբաղվեն քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերով, սակայն բացթողումներն առավել քան ակնհայտ են։ Նա կոչ արեց հատուկ ծառայության մարմիններին՝ ավելի զգոն լինել այս հարցերի վերաբերյալ, քանզի լաբորատորիաների գործունեությունը կասկածի տակ է։ «Մինչև այս գաղութացումը և իշխանության բռնազավթումը ԱՄՆ առողջապահական մարմիններն ուղղակի ճնշում էին գործադրում Հայաստանում կենդանաբուժության և մարդաբուժության ոլորտում լիազոր մարմինների վրա, ընդհուպ նրանց պարտադրելով՝ զեկույցում նշել այն, ինչ պետք է»,- ասաց մասնագետը։

Մանրամասները՝ տեսանյությում