«Վերելք»․ Մարտի 1-ի մեղավորը գտնվել է (տեսանյութ)

«Վերելքի» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը վերլուծում է Մարտի 1-ի և, ընդհանրապես, Երրորդ հանրապետության տարիներին եղած հետընտրական բախումների խորքային պատճառները։ Նրա կարծիքով մենք, դրսից ներմուծելով օրենքներ, ջանացինք կիրառել դրանք, անտեղյակ լինելով, որ անհրաժեշտ է ազգային ոգին բարձրացնել ու համապատասխանեցնել ներմուծվող օրենքներին։ Իսկ այդ դեպքում, ինչպես Եվրոպայի փորձն է ցույց տալիս, ներքին բախումներն ու ժողովրդի հուսալքությունն անխուսափելի են։ Պեպանյանը կարծում է, որ երկրորդ անթույլատրելի քայլին գնացինք՝ համայնական սեփականատիրությունից կտրուկ անցնելով անկառավարելի կապիտալիզմի։ Դա հանգեցնում է սոցիալական աղետի, ստորին կրքերի հրաբխի, ազգային ոգու կազմաքանդման։ Իսկ այդ պայմաններում ընտրություններ անցկացնելու դեպքում կլինի 1996-ի սեպտեմբերի 25, 2003-ի ապրիլի 12, 2008-ի մարտի 1, 2013-ի ապրիլի 9։
Ամփոփելով՝ Պեպանյանը բացահայտում է, թե ով է Մարտի 1-ի գլխավոր մեղավորը։

Մանրամասները՝ տեսանյութում