Ռուստամ Բադասյանը և ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը սերտ համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առկա արդյունավետ համագործակցության զարգացման ուղիները և անդրադարձել դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող մի շարք աշխատանքներին:

Գործընկերները սերտ համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: