Մանե Գևորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանե Գևորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.

Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,- նշված է որոշման տեքստում։

Մանե Գևորգյանը մինչ այդ աշխատել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում՝ որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:

Ավելի վաղ Մանե Գևորգյանը ՍիվիլՆեթի հանձնարարությունների գծով խմբագիրն է եղել:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Կարապետյանը հունվարի 9-ին ազատվել էր վարչապետի խոսնակի պաշտոնից։