Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ․ Արծրուն Հովհաննիսյան

Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երում Հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ։ Այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին, զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ Դրանք վտանգում են իրենց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ»,- գրել է խոսնակը։