Մալայզիացի զույգը հյուրերին զարմացրել է ջահի տեսքով շքեղ հարսանեկան տորթով

Մալայզիացի դերասաններ  Զահիրա Մակվիլսոնի և Աիման Հակիմ Ռեդզայի հարսանեկան արարողությանը հյուրերը գուցե և սպասում էին հետաքրքիր անակնկալների, բայց նրանցից ոչ ոք չէր կարող կանխատեսել առաստաղից գլխիվայր կախված տորթ։

Սոցիալական մեդիան և ժամանցային լրատվական կայքերը ողողված էին ջահի տեսքով շքեղ տորթի նկարներով, որն իջեցվել է փոքր բեմին՝ հարսանեկան զույգի համատեսի համար:

Ջահի տեսքով հանրահայտ տորթը  Lily & Lola Cakes-ի ձեռքի աշխատանքն է, որը պատրաստելու համար պահանջվել է մոտ մեկ շաբաթ:

28-ամյա Լիլի Օսմանը New Straits Times-ին պատմել է, որ ջահանման տորթի գաղափարը ծնվել է 2017 թվականից, և այս հատուկ միջոցառումը իրեն և քրոջը հնարավորություն է տվել այն իրականացնել:

«Այս գաղափարի մասին ես և քույրս՝ Ալյան, մտածում էինք 2017 թվականից: Աիմանի և Զահիրայի հարսանիքը դարձավ մեր ոսկե հնարավորությունը՝ այն իրականացնելու համար,-նշել է Լիլին։- Սպիտակ տորթը պատրաստել ենք մեկ շաբաթում, այնուհետև մեզանից մեկ ժամ է պահանջվել, որպեսզի այն կախենք ջահի պես: Դժվար և բարդ էր, քանի որ տորթերը փխրուն են»:

Տորթի հեղինակը ավելացրել է, որ մի քանի հոգուց պահանջվում էր տորթն ամրացնել ջահին և այնպես անել, որ տորթը ջահի տեսք ունենա: Ըստ երևույթին, նման գեղարվեստական հարսանեկան տորթը կարող է արժենալ մինչև 10 000 ռինգիտ (2 400 դոլար), որն այնքան էլ թանկ նմանատիպ շքեղ տորթերի համեմատ։

«Ուրախ եմ, որ այս հարսանիքը մալայզացիներին հասկացրել է, որ մենք կարող ենք նման գեղարվեստական տորթեր թխել»,- հպարտորեն նշել է Լիլի Օսմանը: