«Վերելք». Հայերը 400 տարի եղել են մեծ ծովերի տիրակալ (տեսանյութ)

Վասկո դա Գաման երբ շրջանցեց Աֆրիկան, նրա առջև բացվեց ահռելի Հնդկական օվկիանոսը, և նա զարմանքով նկատեց, որ այդ հսկա տարածքում ծովային առևտուրն իրենց ձեռքում էին պահում պետություն չունեցող հայերը:

XVI-XVII թուրք-պարսկական պատերազմների ընթացքում Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական վիճակը վատթարացել էր  օսմանների աղետաբեր ասպատակություններից, և ապա պարսից Շահ Աբաս I-ը կազմակերպել էր «մեծ բռնագաղթ», որի պատճառով ավերվել էին հինավուրց հայոց տնտեսական և մշակութային կենտրոն Ջուղան և մի շարք այլ բնակավայրեր: Հին Ջուղայից գաղթեցված վաճառականությունը հաստատվել էր Նոր Ջուղայում, ապա խոջայական կապիտալը հետզհետե տիրացել էր Պարսկաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, ներկայիս Ինդոնեզիայի հետ առևտրի գերակշիռ մասին:

Հնդկական օվկիանոս ներթափանցած եվրոպացիներին դա դուր չեկավ, և ամբողջ երեք հարյուր տարի նրանք պայքար մղեցին հայերի դեմ՝ խլելու համար նրանցից առևտրային ուղիները:

Իսկ ի՞նչ կերպ էին պայքարում հայերն այդ ճնշման դեմ:

Այդ մասին՝ տեսանյութում