NASA-ն հրապարակել է Անտարկտիդայում հալվող սառցադաշտերի լուսանկարներ

NASA-ն հրապարակել է Անտարկտիդայի Իգլ կղզում հալվող սառցադաշտերի լուսանկարները:

Լուսանկարներն արվել են փետրվարի 4-13-ը Operational Land Imager հեռակառավարման սարքի միջոցով, որը տեղադրված է Landsat-8 արբանյակի վրա:

Փետրվարի սկզբին Անտարկտիդական թերակղզու հյուսիսային մասում գտնվող «Էսպերանսա» գիտահետազոտական կայանը գրանցել է ջերմաստիճանի պատմական ռեկորդ՝ զրոյից բարձր 18,3 աստիճան: Դրանից առաջ մայրցամաքում գրանցված ռեկորդը +17,5 աստիճան էր, որը գրանցվել է 2015 թվականին:

Փետրվարի 6-11-ը ձյան ծածկը տասը սանտիմետր հալվել է։ Սա մեկ տարում կուտակված ձյան մեկ հինգերորդ մասն է: