Հունաստանի իշխանությունները հաստատել են նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Հունաստանի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին հաստատել երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ,  վարակվել է Սալոնիկում 38-ամյա կին, որը ժամանել է Իտալիայից։

Գերատեսչության հայտարարության համաձայն, կինը տեղավորվել է Սալոնիկի հիվանդանոցում, իսկ բոլոր նրանք, ովքեր նրա հետ շփվել են վերջին օրերին, կամավոր մեկուսացվել են: