Ռումինիայում և Բրազիլիայում գրանցվել են նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը

Երեքշաբթի օրը  Ռումինիայում արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսի առաջին դեպքը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը, հղում անելով տեղական հեռուստատեսությանը:

Վարակվածը Ռումինիա է վերադարձել Իտալիա այցելելուց երեք շաբաթ առաջ: Ներկայումս նա գտնվում է կարանտինի մեջ՝ Բուխարեստում ինֆենկցիոն հիվանդանոցներից մեկում:

«Իզվեստիայի» տեղեկացմամբ, Բրազիլիայի առողջապահության նախարարությունը երեքշաբթի օրը՝ փետրվարի 25-ին, հայտարարել է երկրում նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին հնարավոր դեպքի մասին: Նախնական թեստը դրական արդյունք է տվել, հիվանդի կենսանմուշներն ուղարկվել են մասնագիտացված ինստիտուտ վերահաստատման համար։

Գերատեսչության փոխանցմամբ՝ փետրվարի 25-ին նոր կորոնավիրուսին բնորոշ մեղմ ախտանիշներով 61-ամյա տղամարդը, որը վերջերս էր վերադարձել իտալական Լոմբարդիա քաղաքից, ընդունվել է Սան Պաուլուում գտնվող Ալբերտ Էյնշտեյնի կլինիկա:

Իշխանությունները պարզում են, թե հարևաններից, առողջապահության ոլորտի աշխատողներից և ուղեկիցներից ում հետ է հիվանդը շփվել: Ընդհանուր առմամբ, Սան Պաուլու նահանգում չորս մարդ կասկածվում է նոր կորոնավիրուսով վարակված լինելու մեջ: Նախկինում այս շրջանում կասկածելի 26 դեպք չի հաստատվել:

Փետրվարի 25-ին Ռուսաստանի դեսպանատունը խորհուրդ է տվել քաղաքացիներին ձեռնպահ մնալ Լոմբարդիա, Վենետո, Պիեմոնտ և Էմիլիա-Ռոմանիա ճանապարհորդելուց, որոնք համարվում են վիրուսի տարածման օջախներ: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 283 մարդու, մահացել է 10-ը:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենաբազմամարդ՝ 12 միլիոնանոց Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է միջազգային մակարդակով արտակարգ իրավիճակ՝ բնութագրելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ:

Չինաստանից դուրս վարակվածներ են հայտնաբերվել աշխարհի 27 երկրներում։