Փաշինյանի պայքարը «կԱռուպցիայի» դեմ և «Այո»-ի լոգոյագողությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում է կատարել իր facebook-յան էջում և տեղեկացրել, որ կառավարությունում խորհրդակցություն է հրավիրել և քննարկել է «կԱռուպցիայի» դեմ պայքարի նոր թափը և որակը…

Զավեշտալին նրանում է, որ մինչ պարոն վարչապետը պայքարում է «կԱռուպցիայի» դեմ, ամենախայտառակ կոռուպցիոն սխեմաները և երևույթները գործում են իր իսկ շրջապատում և իրականացվում են Փաշինյանի մտերիմների կողմից…

Թալանչիական պարգևավճաների, պարտականությունները չկատարող ՍԴ դատավորի վարձատվության, թայֆաբազությամբ զբաղվող մարզպետների և այլ պաշտոնյաների կողմից ԽԾԲ-ներին աշխատանքի տեղավարելու, 12 մեքենաներով բանակում ծառայող հարազատ որդուն տեսակցել մեկնող վարչապետի և այլ կոռուպցիոն սխեմաների կողքին հայտնվեց նաև ապրիլի 5-ին իշխանությունների կողմից ապօրինի կազմակերպված Սահմանադրության մեջ փոփոխություն անելու համար կազմակերպված հանրաքվեի «լոգոյի» գողությունը, որը արժեցել է 3 միլիոն դրամ…Աբսուրդը նրանում է, որ 3 միլիոն դրամանոց լոգոյի հեղինակներն, երկար-բարակ չմտածելով և ջանքեր չգործադրելով, այն «թխել» են 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին Անկախության հանրաքվեի «Այո»-ից…

Հետաքրքիր է՝ այս բացահայտումից հետո էլ են Հայաստանի «չկԱռումպացված» իշխանությունները օգտվելու 3 միլիոն արժողությամբ «Այո»-ի գողացված լոգոյից…

Հ.Գ. Ինչպես կասեն այս պարագայում՝ «Ուրիշի շնորհավորանքի տեքստը գողացողը ուրիշի ստեղծած «լոգոն» էլ կգողանա»…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Փաշինյանի պայքարը "կԱռուպցիայի"դեմ և "Այո"-ի լոգոյագողությունը (լուսանկարներ)Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր…

Опубликовано Gagik Hambaryan Среда, 26 февраля 2020 г.