Դատարանը պետք է առաջին հերթին լինի քաղաքացու ՊԱՇՏՊԱՆ, ոչ թե պատժիչ «մահակ» հասարակության գլխին

Դատաիրավական փոփոխությունների մասին շատ է ասվել և գրվել։ Ոմանք հանդես են գալիս ռադիկալ դիրքերից (օրինակ՝ բոլոր դատավորներին ազատել աշխատանքից), ուրիշները փոքր-ինչ մեղմ դիրքերից են հանդես գալիս, սակայն պետք է ֆիքսել նաև մի շատ պարզ և հստակ իրողություն։ 1-Այո՛, դատաիրավական համակարգը պետք է բարեփոխումների ենթարկվի։ Սակայն շեշտը պետք է դնել «բարեփոխում» եզրույթի վրա, ինչը նշանակում է, որ անթույլատրելի է միանգամից «կացնահարել» համակարգը, նամանավանդ կացնահարումը միանշանակ կբերի շատ ծանր հետևանքների։ Սա բնավ չի նշանակում, որ դատավորները, ովքեր այս կամ այլ կերպ ներքաշված են եղել հանցավոր «սխեմաների» մեջ պետք է շարունակեն պաշտոնավարել, ասեմ ավելին, եթե գոյություն ունեն ապացույցներ, որ այս կամ այն դատավորը կատարել է հանցագործություն, ապա, անկասկած, այդ դատավորները պետք է ենթարկվեն ամենախիստ պատժի… բայց, հաշվի առնելով վերոգրյալը, միևնույն է չի կարելի «մազերի հետ գլուխը կտրել»։ 2-Շատ զգույշ պետք է մոտենալ նաև դատավորների աշխատանքային չափանիշներին։ Օրինակ, շատ ակտիվ շրջանառվում է մի դրույթ, ըստ որի՝ դատավոր կարող է դառնալ 25 տարին լրացած ՀՀ քաղաքացին։ Ես ուղղակի ապշած եմ, քանի որ կարծում էի, որ գոյություն ունի նվազագույնը փորձառության շեմ, որից հետո նոր կարելի է վստահել դատավորին մարդկանց կյանքը։ Իրականում, ես մատնանշեցի բազմաթիվ ոչ միանշանակ դրույթներից մեկը, որը պետք է անպայման վերանայվի։ Ինչևիցե, համոզված եմ, որ դատաիրավական բարեփոխումները պետք է անել հազար անգամ հաշվարկելով բոլոր ռիսկերը, այլ կերպ՝ կստանանք լավագույն դեպքում առավել անվստահելի համակարգ։ Դատարանը պետք է առաջին հերթին լինի քաղաքացու ՊԱՇՏՊԱՆ, այլ ոչ թե պատժիչ «մահակ» հասարակության գլխին։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Դատաիրավական փոփոխությունների մասին շատ է ասվել և գրվել։ Ոմանք հանդես են գալիս ռադիկալ դիրքերից (օրինակ՝ բոլոր…

Опубликовано Arman Abovyan Среда, 26 февраля 2020 г.