Բաքվում կորոնավիրուսի կասկածանքով չորս իրանցի է հոսպիտալացվել

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը և պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Բաքվում կորոնավիրուսի կասկածանքով Իրանի չորս քաղաքացի է հոսպիտալացվել:

«Բաքվի կլինիկական բժշկական կենտրոնից ստացված տվյալների համաձայն, Իրանի չորս քաղաքացիների կլինիկայի ինֆեկցիոն բաժանմունքում տեղավորել են կորոնավիրուսի կասկածանքով: 19-21 տարեկան երիտասարդները Բաքու են ժամանել մի քանի օր առաջ: Նրանք կլինիկա են դիմել նորմայից բարձր ջերմության պատճառով», — նշված է մամուլի հայտարարությունում:

IRNA-ի տեղեկացմամբ, Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, գրանցվել է մահվան 15 դեպք: