Անցած օրը գրանցվել է մահացության ամենաբարձր ցուցանիշը Հուբեյ նահանգում՝ 68 մարդ

Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը աճել է 2663-ի, առողջացել է ավելի քան 27,2 հազար մարդ: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին երեքշաբթի նշվել է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի կողմից հրապարակված հայտարարության մեջ:

Ինչպես նշում է գերատեսչությունը, մեկ օրում գրանցվել է 71 մահ, գրեթե 2,6 հազար մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից: Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը աճել է 508-ով և կազմել ավելի քան 77,6 հազար մարդ։

Անցած օրը գրանցվել է մահացության ամենաբարձր ցուցանիշը Հուբեյ նահանգում՝ 68,  որից 56-ը՝ Ուհանում: Ընդհանուր առմամբ, այս շրջանում արձանագրվել է մոտ 64,8 հազար վարակման դեպք: Երկուշաբթի օրը ավելի քան 2,1 հազար մարդ դուրս է գրվել բժշկական հաստատություններից: