Իտալիայում ՀՀ դեսպանատունը Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ

Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին Իտալիայում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում կապ հաստատել դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները։

«Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։

Խորհուրդ ենք տալիս հետևել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։

Իտալիայի կառավարության կողմից մշակվել են նոր տիպի կորոնավիրուսի դեպ պայքարին ուղղված հետևյալ խորհուրդները՝

  • Հաճախակի լվանալ ձեռքերը։
  • Խուսափել սուր շնչառական հիվանդություներ ունեցող

մարդկանց հետ սերտ շփումներից:

  • Չընդունել հակավիրուսային դեղեր կամ հակաբիոտիկներ առանց բժշկի նշանակման
  • Դիմակ օգտագործել միայն վարակ ունենալու կասկածի դեպքում կամ վարակված մարդուն խնամելիս։

Մշտապես թարմացվող պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոնական կայքից՝ http://www.protezionecivile.gov.it/home

Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝

ք․ Հռոմ, Via XX Settembre 98/E

Հեռ. 06 3296638

E-mail: [email protected]»,-  գրված է Իտալիայում Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ։