Հայաստանը սերտորեն աշխատում է իր բարեկամ Իրանի հետ՝ վտանգը միասին հաղթահարելու համար․ Զոհրաբ Մնացականյան

Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածումը մտահոգիչ է: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը. «Հայաստանը քայլեր է ձեռնարկել վիրուսի տարածումը կանխարգելելու, և սերտորեն աշխատում է իր բարեկամ Իրանի հետ՝ այս վտանգը միասին հաղթահարելու համար»,- գրել է ԱԳ նախարարը: