Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի

Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Դեսպանությունը անում է հնարավորը՝ ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ»,-գրել է Նաղդալյանը:

Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի, գրանցվել է 12 մահ: Կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել Ղոմ, Մարքազի և Մազանդարան նահանգներում: