Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի

Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի, ապաքինվել է 24734 մարդ: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին երկուշաբթի հաղորդել է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն:

Ինչպես նշում է գերատեսչությունը, մեկ օրում գրանցվել է 150 մահվան դեպք, 1846-ը դուրս է գրվել հիվանդանոցներից, վարակվել է 409 մարդ, որից 398-ը`Հուբեյ նահանգում: Եվս 11 դեպք է գրանցվել Գուանդուն նահանգում (3), Շանդունում (1), Չունցինում (2), Սիչուանում (1), Գուանսիում (2) և Ցզիլինում (2): Վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 77150:

Անցած օրը մահվան ամենաշատ դեպքեր (149) գրանցվել են Հուբեյ նահանգում, որից 131-ը՝ Ուհանում: Ընդհանուր առմամբ, այս շրջանում արձանագրվել է 642287 վարակման դեպք: Կիրակի օրը ավելի քան 1,4 հազար մարդ դուրս է գրվել բժշկական հաստատություններից: