Իրան. ԱՄՆ-ը և Իսրայելը հանցագործներ են

Մեր հարևան Իրանը որոշում է կայացրել, որը չի կարելի թերագնահատել կամ գերագնահատել: Իրանցիների որոշման իմաստն այն է, որ ԱՄՆ-ի հետ բախումը տեղափոխվի առավելագույն մակարդակի, այն է՝ քրեաիրավական մակարդակի: Այսպիսով, օրերս Իրանի դատական ​​իշխանության ղեկավար խոջաթ օլ-էսլամ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Թեհրանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ նպատակ ունենալով միջազգային ալիքներով հետապնդել ազգային հերոս գեներալ-լեյտենանտ Քասեմ Սոլեյմանիին սպանողներին: Հարավ-արևմտյան Քերման քաղաք (Սոլեյմանիի հայրենիքը) ժամանելուն պահին ելույթ ունենալով լրագրողների առջև՝ Ռաիսին իր ցավակցությունն է հայտնել քաղաքի բնակիչներին՝ ասելով, որ մեծ նահատակը պատվի աղբյուր էր ոչ միայն իրանցիների, այլև ամբողջ մահմեդական աշխարհի համար, հայտնում է Tasnim News գործակալությունը: «Իսլամական հանրապետությունում դատական ​​իշխանությունները և նրանք, ում հետ կապ հաստատեցինք Իրաքում, զբաղվում են Քասեմ Սոլեյմանիի նահատակության գործով», – ասել է նա: – Թեհրանի դատախազությունում գործ է հարուցվել, և դատավորներին հանձնարարվել է աշխատել Արդարադատության միջազգային դեպարտամենտի և Արտաքին գործերի նախարարության հետ, ինչպես նաև՝ Իրաքում դատական ​​բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին»:

Ռաիսիի հայտարարություններն արվել են այն կապակցությամբ, որ փետրվարի 13-ին Թեհրանում նահատակ Սոլեյմանիի և նրա ընկերների համար հիշատակի արարողություն է տեղի ունեցել՝ հարյուր հազարավոր մարդկանց, ինչպես նաև բարձրաստիճան կառավարական և ռազմական պաշտոնյաների մասնակցությամբ: Չէ՞ որ հունվարին մենք գրել էինք, որ Իրանում գեներալ-լեյտենանտ Սոլեյմանիի համար վրեժի կարմիր դրոշները դեռ երկար ժամանակ չեն իջեցնելու: Բայց այժմ իրանցիները մտադրություն ունեն հետապնդել սպանության մեջ ներգրավված բոլոր անձանց Միջազգային քրեական դատարանի (նույն Հաագայի դատարանը) շրջանակներում՝ որպես հանցագործներ, որպես ահաբեկիչներ: Հենց դրա համար է, որ Իրանում այժմ քրեական գործ է հարուցվել, այսինքն՝ իսրայելական հատուկ ծառայությունների և ԱՄՆ զինված ուժերի հարցը, որոնց Թեհրանը մեղադրում է Սոլեյմանիի սպանության մեջ, ոչ թե քաղաքականության, այլ՝ հանցագործության համար քրեական պատասխանատվության (ամբողջ աշխարհում) անխուսափելիության հարցն է: Եվ, ըստ երևույթին, Իրանը հնարավորություն ունի ապացուցել, որ 2020 թվականի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական հանցագործություն են կատարել անմեղ մարդու դեմ: Ընդ որում արդեն ԱՄՆ-ում ևս մեծ թափով հրապարակումներ են ընթանում, որ իբր նախագահ Դոնալդ Թրամփը ապատեղեկատվություն է ստացել, և Սոլեյմանին ոչինչ չէր ծրագրել Իրաքում ԱՄՆ-ի այս կամ այն զինյալների դեմ:

Մենք չենք ուզում տանջել մեր ընթերցողներին՝ մանրակրկիտ և երկար վերլուծելով, թե իրականում ինչ է արել գեներալ-լեյտենանտ Սոլեյմանին Լիբանանում և ինչ էր պատրաստվում անել Իրաքում, որտեղ նա թռավ այդ չարաբաստիկ գիշերը: Բայց մենք չենք կարող չնկատել, որ Թրամփի սխալը կամ կանխամտածված հանցագործությունը արդյունքում չի խաղացել այն դերը, որի վրա հույս էին դրել ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների ղեկավարները: Ավելին, Սոլեյմանի ողբերգական մահը ավելի է ամրապնդել իրանական ազգի միասնությունը, իսկ դա այժմ կրկնակի կարևոր է, Իրանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Տեղի է ունեցել Վաշինգտոնի և Թել Ավիվի հաշվարկների ևս մեկ ձախողում․ Իրանում «հեղափոխությունների» սցենարի հեղինակները ակնհայտ ձախողվում են, ինչը տևում է արդեն 4 տարի, քանի որ 4 տարի անընդմեջ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փորձում էին տապալել Իրանի սահմանադրական ղեկավարությունը և իշխանության գլուխ դնել իրենց դրածո՝ խամաճիկներին:

ԱՄՆ-ի կեղտոտ դերը Իրանի հետ կեղտոտ խաղում սկսել են դատապարտել նաև Արևմտյան Եվրոպայում: Ճիշտ է, վախենում են հրապարակայնորեն հայտարարել Իրանին անվերապահ աջակցությունը, բայց կան դեպքեր, երբ ամեն ինչ պարզ է նաև առանց խոսքերի: Բեռլինը և Թեհրանը փոխանակվել են բանտարկյալներով, չնայած այն բանին, որ Իրանի քաղաքացի Ահմադ Խալիիլիի հանձմանը ձգտում էին Միացյալ Նահանգները: Գերմանիայի և Իրանի միջև գործարքը հետևյալն է․ իրանցի Խալիիլին, որը ձերբակալվել է Գերմանիայում 2018 թվականին՝ ԱՄՆ-ի հարցմամբ (նա մեղադրվում էր ամերիկյան որոշակի պատժամիջոցներ խախտելու մեջ), վերադարձել է հայրենիք, իսկ Իրանում 3 տարվա ազատազրկման դատապարտված Գերմանիայի քաղաքացին (նրա անունը չի բացահայտվել), ազատվել է կալանքից: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը մասնակցում էր Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին, անձամբ թռել է Բեռլին՝ Խալիիլիի հետևից: «Երկուշաբթի օրը Գերմանիայի քաղաքացին վերադարձավ տուն: Նա ձերբակալվել էր որոշ ժամանակ առաջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման՝ ռազմավարական օբյեկտները լուսանկարելու համար», – մեջբերում է գերմանական «Bild» ամսագիրը Իրանի դատական ​​համայնքից Հոլամխոսսեյն Էսմոիլիի խոսքերը: Միացյալ Նահանգները կարող են միայն բարկանալ Գերմանիայի և Իրանի վրա. թքել են Վաշինգտոնի վրա և պայմանավորվել:

Սերգեյ Շաքարյանց