«Լուսավոր Հայաստան»-ը ճիշտ որոշում է կայացրել»․ Կարպիս Փաշոյան (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է  քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը։

««Լուսավոր Հայաստան»-ը ճիշտ որոշում կայացրեց։ Իսկապես սա այնպիսի հարց է, որ պարզապես «ո՛չ» չի կարելի քարոզել, նույնիսկ եթե «այո»-ին դեմ ես։
Կառավարող թիմը, ինչպես միշտ, ակնկալում էր իր համար թշնամու գաղափար ստեղծել ու իր ամբողջ տեղեկատվական ու քարոզչական ռեսուրսով ոչնչացնել նրան։ Ըստ էության, սա էլ իր հերթին պետք է մրցակցության և պայքարի սիմուլյացիա առաջացներ, ինչի շնորհիվ էլ կապահովվեր քաղաքացիների մասնակցությունը։
Իսկ հիմա ոչ ոք չկա, իմքայլականները մեն մենակ են իրենց «այո»-ի հետ միասին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նրանք կարող են գյուղ առ գյուղ շրջել ու սրտի ուզածի չափով հայհոյել Սերժ Սարգսյանին և Հրայր Թովմասյանին, կարող են ինքնահաստատվել, ազգի հերոս դառնալ, հեղափոխությունը վերսկսել, ավարտել, հետո նորից վերսկսել։ Մի խոսքով խանգարող չկա, Նիկոլ Փաշինյանը մեն մենակ է իր «այո»-ի հետ միասին։
Իսկապես շատ եմ ուզում, որ հանրաքվեին պատշաճ թվով մասնակցություն լինի, քանի որ չեմ ուզում, որ ամեն ինչ այսքան անհեթեթ ավարտվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։