Չինաստանում կորոնավիրուսով զոհերի թիվը հասել է 2345-ի

Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2345-ի, ապաքինվել է 20 659 մարդ: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն:

Կոմիտեի տվյալներով մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի վարակի հետևանքով գրանցվել է 109 մահ, 2393 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից: Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 75 891 մարդ:

Չինաստանի իշխանությունների տվյալներով 31 նահանգում ներկայումս վարակված է 53 284 մարդ, որոնցից 11,4 հազարը գտնվում են ծանր վիճակում: Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Հուբեյ նահանգում՝ 106 դեպք: Ամբողջ նահանգում, որտեղ նախորդ տարվա դեկտեմբերին գրանցվել է կորոնավիրուսի բռնկումը, վարակվել է 63,4 հազար դեպք: Ավելի քան 1,7 հազար հիվանդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: