Պուտինն Էրդողանին անհանգստություն է հայտնել Իդլիբում ծայրահեղականների ագրեսիվ գործողությունների կապակցությամբ

Tvzvezda.ru-ի տեղեկացմամբ, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անհանգստություն է հայտնել իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանին՝ Իդլիբում ծայրահեղական խմբավորումների ագրեսիվ գործողությունների կապակցությամբ:

Բանակցությունների ընթացքում կողմերը շեշտել են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անվերապահ հարգանքի անհրաժեշտության մասին:

Միաժամանակ առաջնորդները պայմանավորվել են ակտիվացնել միջգերատեսչական խորհրդակցությունները Իդլիբի շուրջ լարվածության թուլացման, կրակի դադարեցման և ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման ուղղությամբ: Բացի այդ, նրանք հաստատել են, որ ռազմական գերատեսչությունների միջև շփումները կշարունակվեն ինտենսիվ ռեժիմով:

Փետրվարի 20-ին Իդլիբում գրոհայինները մի քանի զանգվածային հարձակումներ են իրականացրել Սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով զրահատեխնիկա: Դրանից հետո, սիրիական հրամանատարության խնդրանքով, Ռուսաստանի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել ահաբեկիչներին, որպեսզի կանխեն ավազակախմբերի ներթափանցումը երկրի տարածք։