Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Կառավրության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, նիստը մեկնարկել է ԵԱՏՄ 2020-2025 թթ. ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքի և դրա շուրջ անհամաձայնեցված հարցերի քննարկմամբ, ինչից հետո մասնակիցներն անցել են օրակարգում ներառված հարցերի քննարկմանը:

Նիստի օրակարգում ընդգրկված են ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության խոչընդոտների հաղթահարմանն ուղղված աշխատանքների, մաքսային և տեխնիկական կարգավորումների վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվելու առանձին ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանմանն առնչվող հարցերին: