Ստեց թե՛ հանրաքվեի, թե՛ ՍԴ-ի, թե՛ Արցախի հարցում․ Փաշինյանի հարցազրույցի արձագանքը (տեսանյութ)

Ապրիլի 5-ին նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որի նպատակն է Սահմանադրական դատարանի յոթ անդամների լիազորությունների դադարեցումը։

Իշխանական «Այո»-ի քարոզարշավը հետաքրքիր երանգներ է ստանում։ Նկատենք, որ  քարոզչական ծանրությունն իր ուսերին է վերցրել վարչապետ Նիկոլ  Փաշինյանը։

Երեկ  Հանրային հեռուստաընկերության եթերում խոսելով  հանրաքվեի մասին, նա կասկածի տակ դրեց Վենետիկի հանձնաժողովի անաչառությունն ու մասնագիտական որակները։

Ինչպես միշտ նրա խոսքը հարուստ էր հակասականությամբ, որը դրսևորվեց թե հանրաքվեի, թե բանակի, ՍԴ-ի, թե՛ Արցախի հարցում։

«Մենք» հաղորդաշարի հյուրը ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Հովհանիսյանն է։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։