Դպրոցներում ահաբեկչությունից էլ վատ բան է նախապատրաստվում

«Սեռական կրթությունը դպրոցում. Արփի Բալյան-Մարիա Կարապետյան-Դավիթ Հովհաննիսյան/Coffee Break». Սա վերնագիրն է այն տեսանյութի, որը փետրվարի 14-ին «Ֆեյսբուքում» հրակարակել է  Opera TV-ն: Սեռական կրթությո՞ւնը, թե սեռական այլասերումը, պղծությունը դպրոցում… Անկեղծ լինելու դեպքում «կրթությունը» բառի փոխարեն, հենց այս բառերը չպե՞տք է գրվեին…

«Թավշյա հեղափոխություն» կոչվածի էյֆորիայից մշուշված, մթագնված գիտակցությամբ անձինք գոնե հիմա կհասկանա՞ն, թե ներկայիս իշխանություններն ուր են հասցրել երկիրը, ինչի առջև են կանգնած մեր դպրոցները և Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես:

«Իրական ազգայինը գենդերային հավասարությունն ա»,- վերոնշյալ տեսանյութում թեյի սեղանի շուրջ ասում է Ալան Դալեսի ծրագիրը  կամ առնվազն դրա բաղկացուցիչներից մեկը («Մարդկային ուղեղը, բանականությունը ունակ է փոփոխության (ովքեր գիտեն, թե ինչ են Օվերտոնի պատուհանը և 25-րդ կադրը, այս հարցում որևէ կասկած չեն ունենա.- Ծ.Հ): Այնտեղ քաոս սերմանելով, մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին») իրագործող երիտասարդը` Դավիթ Հովհաննիսյանը:

Բազմիցս գրել, ասել, հիմնավորել ենք` գենդերը մարդու ոչ թե կենսաբանական, այլ սոցիալական սեռն է, որը կարող է համապատասխանել մարդու կենսաբանական սեռին, կարող է և չհամապատասխանել: Դրա համար ասում են ոչ թե կանանց ու տղամարդկանց հավասարություն, այլ գենդերային հավասարություն, որը կենսաբանական սեռից տարբերվող սոցիալական սեռ ունեցող ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ) անձանց պարագայում նշանակում է նրանց հավասարությունը նորմալ, այսինքն` սեռական կողմնորոշման առումով շեղում չունեցող մարդկանց հետ: Ընդ որում, հավասարություն բոլոր առումներով, որովհետև առանց այդ «գենդերային հավասարություն» կոչվածի, նրանք գրեթե բոլոր առումներով հավասար իրավունքներ ու հնարավորություններ ունեն, ինչ սեռական շեղում չունեցող, հասարակության գերակշիռ մասը կազմող նորմալ մարդիկ:

Որպեսզի ավելի հասկանալի լինի, ընդգծենք, որ գենդերային հավասարություն ապահովելը նշանակում է գործնականում բացել ճանապարհը ԼԳԲՏ կամ պղծության, այլասերման քարոզչության առջև հեռուստատեսությամբ, այլ ԶԼՄ-ներով, գրքերով ու գրքույկներով, որպեսզի այդ քարոզչությունը դառնա ամենօրյա, սովորական մի բան, իսկ դրան ընդդիմացողները վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկվեն… Նշանակում է ԼԳԲՏ անձանց գործնականում տալ գեյ- շքերթներ կազմակերպել- անցկացնելու թույլտվություն, ապահովել նրանց անվտանգությունը, իսկ ընդդիմացողներին, ընդվզողներին պատժել:

Ավելին. գենդերային հավասարությունը նշանակում է գործնականում թույլատրել իրար գգված, իրար համբուրող տղաներ և նույն վիճակում գտնվող աղջիկներ պատկերող ցուցավահանակներ (բաներներ) տեղադրել փողոցների, մայթերի վերևում…  Նշանակում է տրանսվեստիտներին Հայաստանում գործնականում հնարավորություն տալ մեր երեխաների դաստիարակչական հիմնարկներում աշխատելու, երեխաներ որդեգրելու…

Հայաստանում գենդերային հենց այս լիարժեք (առանց բացառությունների) հավասարության ապահովման համար է անհրաժեշտ Ազգային ժողովում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, որն անհնար է առանց Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման, որ տվյալ կոնվենցիան չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: Սակայն քանի որ ճիշտ հակառակ բովանդակությամբ որոշում է սպասվում, ՀՀ այսօրվա իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել հակասահմանադրական ճանապարհով, սահմանադրական կարգի տապալմամբ  որոշված-նշանակված հանրաքվեով, ձեր իսկ ձեռքերով պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 7-ին (ներառյալ` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին), դա ներկայացնելով իբրև նախկինների, «սևերի», հակահեղափոխականների դեմ պայքար: Թույլ մի տվեք ճակատագրական սխալ, ոչ թե միայն դրանից հետո, այլ մինչ այդ հասկանաք, որ իրական ազգայինը Դավիթ Հովհաննիսյանի ասած գենդերային հավասարությունը չէ:

ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի խոսքից հասկանալի է դառնում, որ ուզում են դպրոցներում մեր երեխաներին հանդուրժողականություն, բազմակարծություն, բազմազանություն քարոզել, սովորեցնել: Քանի որ մեր երեխաները մինչ այժմ էլ միակարծիք չեն, այլ բազմակարծիք, պարզ չէ՞արդեն, թե խոսքն ինչ բազմակարծության ու բազմազանության մասին է և ինչպիսի անձանց, նրանց արարքների, պահվածքի նկատմամբ հանդուրժողականության…

Արփի Բալյանի խոսքից էլ պարզ է դառնում նրանց մյուս նպատակը` ուզում են կոտրել գոյություն ունեցող «կարծրատիպը», որ հետերոսեքսուալությունը կարևոր սեոականություն է, իսկ հոմոսեքսուալությունը` ոչ: Դպրոցներում ուզում են դասավանդել սեռականության պատմություն, տալ, այսպես կոչված, սեռական դաստիարակություն` գենդերային խտրականությունիղ զերծ, և նշվածն անել «Մշակութային մարդաբանություն» առարկայի դասավանդմամբ:

«Հայաստանում թրքասիրության և երեխաների շրջանում զազրելի պղծությունների քարոզը մարմնավորվել են միևնույն անձանց մեջ,- իր ֆեյսբուքյան էջում կցելով վերոնշյալ տեսանյութի հղումը, գրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:-

«Իմ քայլը» դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը։

«Մարմինը թուրքին, հոգին սատանային». սա է այսօրվա օտարերկրյա օկուպացիոն իշխանության և իրենց տերերի ծրագրերի էությունը»։

Արթուր Հովհաննիսյան