Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ Իրանի Սահմանադրության պահպանման խորհրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անհեթեթ են, Թեհրանի նկատմամբ նրա քաղաքականությունը ձախողվել է։

«Այդ միջոցներն ոչ այլ ինչ են, քան առավելագույն ճնշման ամերիկյան քաղաքականության ձախողումն և պարտությունը»,- ասել է Մուսավին, ում հայտարարությունը հրապարակված է Իրանի ԱԳ նախարարության Telegram-ալիքում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներն «83 միլիոն իրանցիների» դեմ, տնտեսական ահաբեկչությունը և ճնշումը նրանց վրա արդյունքներ չբերեցին, իսկ պատժամիջոցների ցուցակում Իրանի Սահանադրության պահպանման խորհրդից մի շարք անձանց ներառումը «ծայրահեղ աստիճանի հուսահատության» դրսևորումն է:

Նա նաև խորհուրդ է տվել Վաշինգտոնին հրաժարվել Իրանի նկատմամբ «պատժամիջոցների լեզվից» հօգուտ հարգալից վերաբերմունքի՝ սահմանափակիչ միջոցները որակելով «անհեթեթ» և «որևէ նշանակություն չունեցող»,փոխանցում է ՌԻԱ Նովոստին: