Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման երկրում ևս 13 դեպք է գրանցել: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը։

Այդպիսով, գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի, որոնցից երկուսը՝ մահվան ելքով: «Կատարված ստուգումների արդյունքներով այսօրվա դրությամբ, ըստ երեույթին, կա վարակման 13 նոր դեպք»,-ասված է Ջահանփուրի հայտարարության մեջ: