Սիրիայում խաչվում են տարածաշրջանի և գերտերությունների շահերը․ հակամարտությունը երկար կշարունակվի (տեսանյութ)

Սիրիայի Իդլիբ նահանգում ռազմական գործողությունները չեն դադարում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ընդգծել է, որ մտադիր չեն հրաժարվել սիրիական այդ նահանգից, անգամ կոչ է արել սիրիական իշխանություններին՝ դուրս բերել զորքը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նշել է, որ Սիրիան կշարունակի ահաբեկիչներից ազատագրել Հալեպն ու Իդլիբը՝ չնայած արտաքին ճնշմանը։

Արևելագետ Կարեն Վերանյանը LIVEnews.am-ի հետ զրույցում նկատեց, որ Մերձավոր Արևելքն այն տարածաշրջանն է, որտեղ բախվում են շատ պետությունների շահեր։ Սիրիայում պատկերը խճճված է։ Այժմ Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ են ընթանում՝ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու։ Մասնագետի կարծիքով՝ Անկարան չի գնա զիջումների և ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանի հետ շահեկան գործարք կնքի Սիրիայի հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում