Պատերազմ հաղթածները դարձել են «թալանչի», իսկ բանակի տեղը չիմացող պաշտոնյաները՝ հերոս և «սուրբ»

32 տարի առաջ բռունցք դարձած ժողովուրդը 2018-ից հետո ծայրաստիճան պառակտվեց։

Ով՞ կմտածեր, որ հայը հային կբաժանի սև ու սպիտակի, հեղափոխականի և հակահեղափոխականի:

Ով՞ կմտածեր, որ հայը հային թուրք կանվանի միայն կարծիք հայտնելու համար:

Ով՞ կմտածեր, որ պատերազմ հաղթած հերոսները կհետապնդվեն:

1988 թվականը այլ որակ է ունեցել, այլ դավանանք, այսօր այն ցավոք արդեն չկա:

Ի՞նչ վերածնունդ շնորհավորես, երբ այդ վերածնունդը կերտած ՀՀ երկրորդ նախագահը բանտում է, իսկ ՀՀ երրորդ նախագահը դատարանում: Ի՞նչ վերածնունդ, երբ ԼՂՀ նախկին նախագահների երաշխավորությունը չի գործում, երբ այդ նույն միասնություն խորհրդանշող Ազատության հրապարակում բացականչում են Արցախի նախագահի գլուխը քարով ջարդելու մասին:

Ով կմտածեր, որ հաղթանակած հայ ժողովրդի առաջնորդը մի օր կխոսի Ադրբեջանի համար ընդունելի լուծման տարբերակների մասին, կամ Մեհրիբանին կհրավիրեն Շուշի մուղամ լսելու: Բայց ժամանակներն այդպիսինն են, պատերազմ հաղթածները դարձել են «թալանչի», իսկ բանակի տեղը չիմացող պաշտոնյաները՝ հերոս և «սուրբ»:

Հող պահողներին և ազատագրողներին անվանվում են «հող հանձնող», իսկ բանակցային գործընթացը ակնհայտ տապալածներին «հերոս»:

Այսօրվա Հայաստանը այլևս աղերս անգամ չունի 1988 թ Հայաստանի հետ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

32 տարի առաջ բռունցք դարձած ժողովուրդը 2018-ից հետո ծայրաստիճան պառակտվեցՈվ՞ կմտածեր,որ հայը հային կբաժանի սև ու…

Опубликовано Վահան Բաբայան Четверг, 20 февраля 2020 г.